
Ստեփան Զորյանի Տուն-թանգարան
1960-ական թվականների կեսերին Ստեփան Զորյանը կառուցել է այս առանձնատունը, որտեղ ապրել և ստեղծագործել է 1964-1967 թվականներին։
1972 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է կայացրել գրողի առանձնատունը թանգարանի վերածելու մասին: Ի վերջո 1982 թվականին հիմնադրվում է գրողի տուն-թանգարանը։
Առաջին հարկն ամբողջությամբ պահպանվել է, իսկ երկրորդ հարկն ամբողջացվել։ Բացի երկու հարկերից ավելացվել է նաև երրորդ հարկը, որտեղ կա մեկ սենյակ։ Ամառանոցի և տուն թանգարանի նախագծերի հեղինակները գրողի ճարտարապետ որդիներն են՝ Լևոն և Կարեն Զորյանները:
Թանգարանում ցուցադրված են գրողի կյանքը ներկայացնող ավելի քան 1940 արժեքներ, ինչպիսիք են գրքերը, ձեռագրերը, լուսանկարները, անձնական իրերը, կենցաղային իրերն ու գեղանկարները:
Տուն-թանգարանն ունի գրողի կյանքը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող յոթ ցուցասրահ, որոնք պատմում են նաև քաղաքի տվյալ ժամանակահատվածի մշակույթի մասին:
Հեռ․ +374 (32) 243 093