






Վանաձորի ռուսական եկեղեցի
Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցին, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, կառուցվել է 1893-1895 թվականներին ճարտարապետ Պոմերցանովի նախագծով։ Շենքը իր ձևավորմամբ հիշեցնում է Ստամբուլի Սոֆիայի տաճարի փոքրացված տարբերակը։ 1993 թվականին, եկեղեցու հիմնադրման 100-ամյակի առթիվ, այն օրհնվել է հայր Ինոկենտիի կողմից։