






Սանահին
Սանահինը՝ Լոռու Ալավերդու հարավում, Դեբեդ գետի վրա գտնվող միջնադարյան հոգևոր և կրթական կենտրոն է։ Վանքը վերակառուցվել է 10-րդ դարում նախկին եկեղեցու ավերակների վրա և դարձել Կյուրիկյան թագավորության հոգևոր կենտրոնը։ Այստեղ հիմնվել են մի շարք նշանավոր տոհմեր՝ Զաքարյաններ, Մամիկոնյաններ, Աշոտյաններ։
Վանական համալիրում կան չորս եկեղեցի՝ Սբ. Աստվածածին, Սբ. Ամենափրկիչ, Սբ. Հակոբ և Գրիգոր Լուսավորիչ, ինչպես նաև զանգակատուն, գրատուն և տոհմական դամբարաններ։ Սբ. Աստվածածինը 10-րդ դարի հնագույն շինությունն է, իսկ Սբ. Ամենափրկիչը՝ գլխավոր եկեղեցին, կառուցվել է Աշոտ Ողորմածի հովանավորությամբ։
Գրատունը հայկական ամենահին և ամենամեծն է, որտեղ պահվում էին ձեռագրեր և մասունքներ։ Մագիստրոսի ճեմարանը` դասավանդման կենտրոն՝ կրում է մեծ գիտական արժեք։
Վանքի կառուցողները հայր ու որդի են եղել։ Հայրը պատերն է շարել, իսկ որդին՝ քար կտրել ու տաշել։ Վանքը չավարտած՝ որդին մեռնում է։ Առանց սկալաները քանդելու հայրը թողնում, հեռանում է։ Ժամանակ անց նա օտարության մեջ հանդիպում է մի շնողեցու և հայտնում վանքի սկալաները քանդելու գաղտնիքը։ Շնողեցին գալիս է Սանահին, վարպետի ասած ձևով քանդում վանքի սկալաները և մեծ փող ստանում դրա համար: